Շտաբային «հրոսակախմբերը» քարոզչության անվան տակ չպետք է Հայաստանը վերածեն ազդեցության գոտիների բաժանման թայֆայական մարտադաշտի:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկով, քաղաքական գործընթացների նոր փուլ է սկսվում, ուր ամենայն հավանականությամբ, ականատեսն ենք լինելու բազմաթիվ տարօրինակ ու զավեշտալի իրողությունների:
Քաղաքական դաշտի և դրա շուրջ հավաքված «պադրյադչիկների» հաճախ անկանոն շարժումների արդյունքում, հասարակական մթնոլորտի շիկացման վտանգն ավելի քան ակնհայտ է:
Սեփական ապաշնորհությունն ու ընկած վարկը շղաշելու համար, կուսակցական չինովնիկներն ու նրանց տված «խոստումների» բերքահավաքին լեզուները դուրս գցած սպասող «քարոզիչները» ջանք ու եռանդ չեն խնայելու տերերի աչքերում ամենապատրաստակամն ու հավատարիմը երևալու համար և թույլ են տալու այնպիսի վրիպումներ ու «դեբոշներ», որոնք ինքնըստինքյան բերելու են մթնոլորտի եռմանը:
Խորհրդարանական և ընդհանրապես ցանկացած ընտրություն ընդամենը մի ակնթարթ է այն ժամանակահատվածի հետ համեմատ, որը ծախսվում է այդ անհասկանալի գզվռտոցի ժամանակ հասցված բարոյական և իրական վերքերը բուժելու համար:
Քաղաքական ու հասարակական պատասխանատվություն ստանձնելու հավակնություն ունեցող յուրաքանչյուր թիմ ու թիմիկ պարտավոր է նախևառաջ իր «կազառմաներում» հավաքված և ընտրական արշավանքի արդյունքում ձեռք գցելիք ավարի փայլով շլացած «ասֆալտի զինվորիկների» գյամերը քաշել: Շտաբային «հրոսակախմբերը» քարոզչության անվան տակ չպետք է Հայաստանը վերածեն ազդեցության գոտիների բաժանման թայֆայական մարտադաշտի:
Մեղրածոր և անդեմ ու անմարմին վերացական «ծրագրային դրույթների» հնչեցման մենաշնորհն ունեցող կուսակցական փողկապավոր պարագլուխները ոչ մի արդարացում ու ներում չեն ունենալու իրենց ենթակայության տակ գործող, «թոկից փախած պիտբուլների» զոռբայական արարքների համար: Ամեն գնով ՀՀ քաղաքացու ձայնը «բերելու» և ցանկացած մրցակցին անթաքույց թշնամի դիտելու «վերնախավային» հրահանգների հեղինակները չեն ունենալու իրենց ուսերից պատասխանատվությունը գցելու և տեղի ունեցած տհաճ, իսկ երբեմն նույնիսկ ողբերգական իրադարձությունների մեղքը մի քանի տաքգլուխ ջահելների վրա բարդելու որևէ հնարավորություն:
Արտագաղթի լայնահուն ճամփան բռնած, աղքատության գործազրկության ճիրաններում գալարվող, անարդարության ու կաշառակերության մեջ շնչահեղձ եղող, իշխանական գործիչներից ու գործիքներից վերջնականորեն հուսախաբ եղած, անօրինականության ու անպատժելիության ամենօրյա դրսևորումներից հետո դրանց վերականգնման նկատմամբ վստահության զրոյական պաշարով ապրող քաղաքացիներին, ոչ ոք իրավունք չունի ներքաշել թայֆայական մանր տուրուդմփոցի մեջ և, Աստված մի արասցե, թույլ տալ ու դեռ նաև նպաստել, որ հանկարծ սուտի «քաղաքական պայքարը» վերաճի իրական քաղաքացիական պայքարի:
Քարոզարշավը փաստացի սկսված է: Եվ քաղաքական ուժերը պետք է համատեղ ստանձնեն պատասխանատվությունը իրենց թիմերի յուրաքանչյուր անդամի գործողությունների համար: Եվ դա պետք է անել առաջին դեմքերի մակարդակով:
Խոսքն այս դեպքում վերաբերում է, ոչ թե այն տափակ ու իրարամերժ, անտրամաբանական ու հակասական արտահայտություններին, որոնց ամեն օր ականատեսն ու ունկնդիրն ենք դառնում, այլ մարդկային հարաբերություններին ու երբեմն նաև ֆիզիկական անվտանգությանը:
Եթե առաջինի դեպքում, կուսակցական երկրորդ կամ երրորդ էշելոնի nրևէ գործուղված գործիք, շլանալով տեսախցիկների ու բարձրախոսների փայլից, հանկարծ մոռանալով իր ընդամենը մանրիկ խոսնակ լինելը, փորձում է «ընդլայնվել» ու անհեթեթությունների հեղեղ է դուրս տալիս` հակասելով իր կուսակցության «գաղափարական սկզբունքներին ու մոտեցումներին», ապա միշտ հայտնվում է «սրտացավ և խոհեմ» կուսակցական ավելի բարձրաստիճան գործիք, որն անթերի հստակեցնում է «գաղափարական մոտեցումները» և ամենաբուժիչ հերթապահ` «անձնական կարծիք է արտահայտվել» ձևակերպմամբ «սղղացնում» է նախորդ թիմակցի դուրս տվածը:
Քարոզարշավային «ռազբորկաների» պարագայում, չպետք է թույլ տալ, որ «պիտբուլների» արածները «սղղացվեն» անձնական կարծիքի մասին լկտի ձևակերպմամբ: Ամբարտավան մեկնաբանություն է նաև, երբ փոքր Հայաստանում ու մի բուռ ժողովրդով, երբ յուրաքանչյուրի փռշտոցն ակնթարթորեն դառնում է հանրային սեփականություն, փորձ է արվում կոծկել և´ «հրոսակախմբերի» առկայությունն ու արածները, և´ դրանց կուսակցական «պատկանելիությունը»:
Անհնար է կոծկել այդ ամենը: Անհնար է ժխտել եղած փաստերը: Ճիշտ այնպես, ինչպես անհնար է կոծկել այն անվստահությունն ու անտարբերությունը, որը կա ընտրություններից ընդամենը 35 օր առաջ:
Քարոզե´ք, երգեք ու պարե´ք, փուչիկներ ու պաստառներ պարզե´ք, ասֆալտ փռեք ու վերելակ նորոգե´ք, այցելեք երբևէ նախկինում չեղած և հետո էլ երբեք չլինելիք ամեն գյուղ ու շեն, հիշե´ք բոլոր նահատակներին ու զոհերին, որոնց մասին հիշում եք միայն «ծրագրավորված» կամ էլ անձնական ներգրավվածության գիտակցմամբ ու սառը քրտինքով: Կրկին խոստացե´ք այն ամենն, ինչը պարտավոր էիք անել ու չեք արել և էլի չեք անելու:
Ժողովուրդը թող լսի ու … դե մեկնումեկդ կունենաք նրա ձայնը:
Բայց հայ մարդուն մի հանեք իր ազգակցի, բարեկամի, հարևանի դեմ: Ճակատագիրը նզովում է այդպիսիններին ու պատասխանատու են դառնում բոլորը` ամենավերևից մինչև ամենաներքևում կանգնածը:
Քաղաքական պայքարը չվերածե´ք քաղաքացիական պայքարի

Ապրիլի 3-ին կյանքը չի վերջանալու:
Արտակ Բշտիկյան
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ