Քաղաքական

27.02.2017 10:51


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել շփման գծին մոտեցված զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել շփման գծին մոտեցված զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում

Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) ԼՂՀ–ի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք կոչ են արել շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև ըստ այլ աղբյուրներից ստացված տեղեկություններ՝ փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչն էլ հանգեցրել է մարդկային զոհերի: Որոշ մարմիններ դեռևս մնում են չեզոք գոտում: Կողմերը իրար են մեղադրում հարձակման փորձի մեջ: Համանախագահները կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը