Քաղաքական

26.02.2017 09:37


Սմբատ Հակոբյան․ «Շան որդի, դու իմ երեխու ճակատագիրն ու ապագան 20 հազարով ծախելու իրավունք չունես»

Սմբատ Հակոբյան․ «Շան որդի, դու իմ երեխու ճակատագիրն ու ապագան 20 հազարով ծախելու իրավունք չունես»

Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր քարոզարշավի համար արդեն ընտրել է կարգախոս՝ «Անվտանգություն և առաջընթաց»: «Ազատամարտիկների» դաշինքի անդամ Սմբատ Հակոբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն արդեն երկար տարիներ իշխանության ղեկին է և հասցրել է ապացուցել, որ նպատակ չունի ապահովելու երկրում առաջընթաց և անվտանգություն:

«ՀՀԿ-ն 10 տարուց ավելի իշխանության է: Դուք ինչպե՞ս եք կարծում կամ հանրությունն ինչպե՞ս է կարծում՝ մենք այսօր ապահով տնտեսություն ունե՞նք կամ ապահովված անվտանգություն: Իհարկե, չունենք: Այդքանը բավարար է՝ հասկանալու, որ 15 տարիների ընթացքում եթե չի արել, ապա մոտակա տարիներին հաստատ չի անելու, միշտ խոստացել է ու չի արել»,-Zham.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Ինչպես փաստում են ԶԼՄ-ների հրապարակումները, ՀՀԿ-ն արդեն ակտիվորեն զբաղված է ընտրությունների համար ձայների հավաքագրմամբ՝ դռնեդուռ ընկնելով և հորդորելով բնակիչներին, ընտրակաշառքներ բաժանելով: Մեկ այլ դեպքում՝ ՀՀԿ-ական՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները, ստիպում են մարկանց, որպեսզի իրենց գրանցումից դուրս գան և գրանցվեն այն ընտրատարածքում, որտեղ իրենք առաջադրված են: Ըստ Սմբատ Հակոբյանի՝ այս ապօրինութունները կազդեն ոչ թե ընտությունների արդյուքների, այլ քաղաքացիների հոգեբանության վրա:

«Այդ անօրինականությունները այնքան արդյուքների վրա չեն ազդելու, ինչքան ժողովրդի հոգեբանության: Մարդը տեսնում է, որ այն թալանչին, որն իրեն թալանել է տարիներ շարունակ, այսօր այդ թալանածից մի փոքր մաս, թող ներեն ինձ, քուչի ասած՝ «մի թուլա» բաժին բան է շպրտում փողոց, որ նորից տարիներ շարունակ թալանի: Սա արդեն հանդուրժելու չէ: Եթե մարդը, տեսնում է, որ իր հարևանը 10-20 հազար դրամով գնում է ընտրության ու համապատասխան մարդու ընտրում է, թող ձեռքից բռնի ու ասի ՝շան որդի, դու իմ երեխու ճակատագիրն ու ապագան 20 հազարով ծախելու իրավունք չունես»,-նշեց նա:

Նրա խոսքով պետք է հասկացնել ժողովրդին, որ այդ 10 կամ 20 հազար դրամով ընդամենը մեկ-երկու օրվա ծախս կարելի է հոգալ, իսկ 4 տարի շարունակ այդ ընտրակաշառք վերցնողը նույն տառապալից կյանքով է ապրելու:

Այս խորագրի վերջին նյութերը