Քաղաքական

25.02.2017 17:23


Ա.Մարտիրոսյան. «Մարտահրավերները հասել են սպառնալիքի մակարդակի»

Ա.Մարտիրոսյան. «Մարտահրավերները հասել են սպառնալիքի մակարդակի»

«Այսօր` փետրվարի 25-ին, մենք սկսում ենք, ըստ էության, մեր պայքարի արշավը և այս համաժողովով սկիզբ ենք դնելու մի գործընթացի, որը Հայաստանը պետք է դուրս բերի այս վիճակից»,-այսպես ազդարարեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովի բացումը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Խոսելով ձևավորված քաղաքական դաշինքից՝ Արմեն Մարտիոսյանը նշեց, որ այն ստեղծվել է երեք պրոֆեսիոնալ պետական գործիչների կողմից, որոնք կարողացան միավորել իրենց եռանդը, կամքը և գիտելիքները. «Ստեղծեցինք Հայաստանում եզակի դաշինք»:

Արմեն Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց, որ «Հայաստանում այլևս մարտահրավերներ չկան, Հայաստանում արդեն մարտահրավերները հասել են սպառնալիքի աստիճանի»:

««Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այն դաշինքն է, որն ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլ ունի ամենակարևոր պայմանը` ունի այդ կամքը, առանց կամքի, առանց նպատակասլացության որևէ գործ հաջողություն չի կարող ունենալ»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը