Լրահոս

25.02.2017 13:59


Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Այս մասին նշվում է արտգործնախարարության թվիթթերյան միկրոբլոգում։

«Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահ երկրները»,–գրված է թվիթթերյան էջում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը շփման գծում Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք:

«Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ սահմանին. ԼՂ պաշտպանական բանակը գրոհի փորձը կասեցրել է»,- թվիթթերյան իր էջում գրել է Տիգրան Բալայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը