AP. Սիրիացի օպերատորին չեն թողել «Օսկար» մրցանակաբաշխությանը
ԱՄՆ-ում սիրիացի օպերատոր Հալիդ Հաթիբին, որն աշխատում էր «Օսկարի» ներկայացված «Սպիտակ սաղավարտներ» ժապավենի վրա, չեն թողել մասնակցել մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:
Նշվում է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերջին րոպեին մերժել է Հաթիբին: Օպերատորը Լոս Անջելես պիտի ժամաներ Ստամբուլից «Turkish Airlines»-ի ինքնաթիռով:
Հաթիբին մերժել են նրա մասին «վարկաբեկող տեղեկատվության» պատճառով: Ըստ գործակալության՝ դա նշանակում է, որ նա կարող է կապի մեջ լինել ահաբեկիչների հետ, ինչպես նաև խնդիրներ ունենալ անձնագրի հետ:
40-րոպեանոց «Սպիտակ սաղավարտներ» ժապավենը պատմում է Սիրիայի պատերազմի մասին: Այն «Օսկարի» է ներկայացվել որպես «լավագույն փաստագրական կարճամետրաժ ֆիլմ»:

7or.am