Աշխարհ

25.02.2017 11:27


Ադրբեջանի ՊՆ-ն ընդունում է, որ կորուստներ ունի

Ադրբեջանի ՊՆ-ն ընդունում է, որ կորուստներ ունի

Փետրվարի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս տեղեկություններ է տրամադրել Արցախի սահմանին մարտերի վերաբերյալ՝ հաստատելով, որ իրենք կորուստներ ունեն։ Առայժմ քանակ չի նշվում։ Այս մասին հայտնում է razm.info–ն։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այս պահին ևս անուղղակիորեն հաստատում է, որ հայկական կողմը որևէ կորուստ չունի, քանի ադրբեջանական կողմի հաղորդագրությունում միայն իրենց կորուստների մասին են խոսում։

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, իբր իրենց կորուստները հայկական կողմի հարձակման արդյունքում են, սակայն որևէ կերպ չի մեկնաբանում, թե այդ դեպքում ինչու՞ են իրենց զինծառայողների դիակները հայտնվում միջդիրքային տարածությունում։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը