Քաղաքական

25.02.2017 11:19


ԱՀ ՊՆ. «Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»

ԱՀ ՊՆ. «Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմաբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել են իրենց արարքները վերագրել արցախյան կողմին:

Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը