Աշխարհ

25.02.2017 11:45


Հոմսում պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել

Հոմսում պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել

Երկու մահապարտ-ահաբեկիչ սիրիական Հոմսում՝ ռազմական հաստատությունների մոտ, պայթուցիկ սարք են գործի դրել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ Հոմսում իր աղբյուրին հղումով:

«Մահապարտները պայթեցրել են իրենց Հոմսում, մեկը՝ պետանվտանգության շենքի մոտ, մյուսը՝ ռազմական հետախուզության ծառայության», -ասել է աղբյուրը՝ հավելելով, որ զոհվածների և վիրավորների հստակ թիվը հայտնի չէ:

Նախնական տվյալներով՝ 15 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը