Թալիշի համայնքի ղեկավարը իրավիճակի մասին վերջին նորություններն է հաղորդում
Հակառակորդի կողմից արձակված արկերն ընկել են գյուղի դիտարկվող տարածքում, որը գտնվում է վերաբնակեցման ծրագրից դուրս:
«Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը՝ խոսելով այսօր ադրբեջանական զինուժի կողմից Թալիշը արկակոծելու մասին:
«Անընդհատ կապի մեջ եմ համայնքում գտնվող տղամարդկանց հետ, ես այդ պահին համայնքում չեմ եղել: Բարեբախտաբար, համայնքը ոչ մի վնաս չի կրել, զոհեր ու վիրավորներ չկան»,-ասել է Պետրոսյանը և հավելել, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
Վ. Պետրոսյանի խոսքով, ապրիլից հետո սա առաջին դեպքն է, երբ հակառակորդը համարձակվում է գյուղի ուղղությամբ կրակել: «Այն որևէ ձևով չի անդրադարձել Թալիշի վերաբնակեցման ծրագրին, և գյուղում այսօր էլ շարունակվել են շինարարական ընթացիկ աշխատանքները»,- ասել է Վ. Պետրոսյանը:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։