Կարծիք

25.02.2017 10:55


Թող ոչ ոք չկասկածի մեր թիմի վճռականության վրա

Թող ոչ ոք չկասկածի մեր թիմի վճռականության վրա

Սիրելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շրջանակներում առաջադրվել եմ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով: Կարծում եմ՝ արդեն պարզ է, որ ներկայացված թեկնածուներից ամենաերիտասարդն եմ, ինչն առաջին հայացքից միգուցե որոշակի անորոշության մեջ դնի ընտրողներին ու մնացած թեկնածուների համար հեշտ հաղթանակի գրավական դառնա: Սակայն սա միայն առաջին հայացքից: Բազմիցս է խոսվել, որ մեր երկրում չկան հստակ քաղաքական համակարգ, խաղի կանոններ, որոնք հնարավարություն կտան սոցհարցումների, քննարկումների, բանավեճերի արդյունքում պարզել, թե որ թեկնածուն ինչ վարկանիշ ունի մարզում: Ուստի ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ հայաստանյան ընտրությունների ելքը որոշվում է հենց ընտրության օրը, որոշվում է՝ կախված մարզի կոլորիտից, մշակույթից, սովորույթներից ու կենցաղային այլ նուրբ երանգներից ելնելով: Ահա այստեղ արդեն ընդդիմախոսներս մտածելու շատ բան ունենք, քանի որ լինելով երիտասարդ՝ մտադիր եմ իմ ամբողջ ռեսուրսն ու մտավոր, ֆիզիկական էներգիան ներդնել այս պայքարում ու քաղաքակիրթ կերպով հաղթանակի հասնել: Թող ոչ ոք չկասկածի մեր թիմի վճռականության վրա, և թող իշխող կուսակցության թեկնածուները նախօրոք իրենց հաղթած չզգան, որովհետև ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Մեզ մաղթում եմ բարի երթ ու ազնիվ, շիտակ քաղաքական պայքար:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության նախագահ

ԱԺ պատգամավորության թեկնածու,

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը