Ամեն տեսակ կեղծիք Հայաստանում կատարվում է «բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով»
Ոստիկանությունն ինձ պատասխանելու պատվին է արժանացրել իմ նախորդ գրառման հետ կապված, ինչի համար շատ շնորհակալ եմ և ուրախ, որ, փաստորեն, կարդում են իմ գրածները։ Հավանաբար, կայքերից մեկում են տեսել։
Բայց մի երկու խոսքով արձագանքեմ, էլի։ Գրառումս, հիշեցնեմ, կապված էր ընտրողների թվի մասին ոստիկանության տեղեկանքին, համաձայն որի՝ ընտրողների թիվը կազմում է 2 մլն 564 հազար 334 մարդ։ Ոստիկանութունից ասում են, որ այս ցուցակը կազմվել է «բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով», ինչին, սակայն, ես, այսպես թե այնպես, կասկածելու առիթ չունեմ։
Ամեն տեսակ կեղծիք Հայաստանում կատարվում է «բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով»՝ լայնորեն և կամավոր օգտագործելով օրենսդրական բացերը։ Փաստորեն, այս տեղեկանքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիների քանակը, որը չի արտացոլում ընտրողների թվի իրական պատկերը։
Ես չեմ խորանում, թե ինչի հնարավոր չէ 21-րդ դարում մշակել մեխանիզմ, որը թույլ կտա զատել Հայաստանում գտնվող ընտրողներին երկրից բացակայողներից։ Ընդամենը արձանագրում եմ փաստը, որ Հայաստանում ոչ այս պահին, ոչ էլ տեղեկանքը ներկայացնելու ժամանակ և ընտրության օրը ընտրողների իրական թիվը նույնիսկ մոտ չի լինելու տեղեկանքում նշված թվին։
Ես նաև համոզված եմ, որ իշխանություններն օգտագործելու են այս հանգամանքը ընտրութունների ժամանակ «լցոնումներ», «թվերի նկարչություն» և այլ ապօրինի գործողություններ կատարելու համար։ Ընտրությունների ընթացքը ցույց կտա իրականությունը, և շատ ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ սխալվել եմ։ Թերևս այսքանը։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից