Կարծիք

24.02.2017 16:10


«Անվտանգություն» այն դեպքում, երբ գլխավոր հրամանատարն ու պաշպանության նախարարը զբաղված են նախընտրական գործերով

«Անվտանգություն» այն դեպքում, երբ գլխավոր հրամանատարն ու պաշպանության նախարարը զբաղված են նախընտրական գործերով

Մի կուսակցություն, որի կերտած երկրում անվտանգությունը մազից է կախված, իսկ առաջընթացի մասին նույնիսկ երազում տեսնելն է երազելի, մեզ է ներկայացնում իր հերթական «ընտիր», «անզուգական» նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Հանրապետականները շեշտը կրկին դնում են ժողովրդի համար ամենախոցելի կետի վրա՝ անվտանգության, ասես երկրի անվտանգության հարցն իրենք պետք է կարգավորեն, իսկ պատերազմ սկսելու դեպքում զենք են վերցնելու, իրենց որդիների հետ կանգնելու են առաջնագծում ու կռիվ են տալու թշնամու դեմ: Եթե իմ պատկերացրած անվտանգությունը համընկնում է ՀՀԿ-ի ասած անվտանգությանը, ապա ասեմ, որ ընտրության օրը՝ ապրիլին 2-ին, հասարակությունը հիշելու է մի տարի առաջվա ապրիլի 1,2,3 և 4-ը, երբ ՀՀԿ-ի չանվտանգության, իշխանության բազում բացթողումների պատճառով տեղի ունեցան աննկարագրելի դաժան մահեր ու տարածքային կորուստներ:

Հիմա ասում եք՝ անվտանգություն ու առաջընթաց է լինելու այն պարագայում, երբ երկրի գլխավոր հրամանատարը և այնուհետև պաշպանության նախարարը զբաղված են նախընտրական գործերով. դե գիտեք՝ մեկը ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետն է, մյուս էլ առաջադրված է՝ պետք է ձայն հավաքի: Այսպե՞ս եք մեր անվտանգությունը պաշպանելու:

Ու բացի այդ՝ առաջվա կարգախոսների՝ «Առա՛ջ, Հայաստան», «Հավատանք, որ փոխենք»-ից հետո ի՞նչ եղավ. մենք հավատացի՞նք ձեզ. ո՛չ, դուք փոխեցի՞ք երկրում ինչ-որ բան. ո՛չ, Հայաստանն առջընթաց գրանցե՞ց. իհա՛րկե, ոչ: Մի երկրում, որտեղ ամեն 3-րդ ընտանիքն, ըստ պաշտոնական տվյալների, աղքատ է համարվում, մի երկրում, որտեղ արտագաղթը հասել է աստղաբաշխական թվերի, իսկ պատերազմն ամեն րոպե տեսնում ենք, ամեն օր զինվոր է մահանում, էլ ի՞նչ անվտանգության ու առաջընթացի մասին եք խոսում: Ախր, անպատասխանատու կարգախոսներ քիչ ընտրեք, էլի. ձեզ համապատասխան մի բան ընտրեիք, այդպես ավելի անկեղ՛ կլինեք: Ասենք, օրինակ, «Վերարտադրության նոր հորիզոններ»...

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը