Աշխարհ

24.02.2017 13:55


Ալիևը ստիպել է բոլորին, որ ծափահարեն իր կնոջը. «Haberler»

Ալիևը ստիպել է բոլորին, որ ծափահարեն իր կնոջը. «Haberler»

Մեհրիբան Ալիևային ամուսնու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հանրապետության առաջին փոխնախագահ նշանակելու որոշումը հարուցել է ընդդիմադիր ուժերի բուռն դժգոհությունը: Ադրբեջանի ընդդիմությունը համոզված է, որ Ալիևայի նշանակումը նպատակ ունի ամրապնդել և հզորացնել Ալիև ընտանիքի իշխանությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես մեծ աղմուկ է բարձրացրել պաշտոնը շնորհելու մասին հայտարարելու ձևը: Ալիևը հավաքել է երկրի բոլոր նախարարներին, կնոջը «հոգիս» է անվանել և ստիպել բոլորին, որ ծափահարեն նրան:

«Նախարարները նախ ծափահարել են իրենց նստած տեղերից, ապա դա էլ բավարար չհամարելով՝ ոտքի են կանգնել և հոտնկայս ծափահարել Ալիևի կնոջը: Ադրբեջանի կառավարության մեծ մասը կազմված է Ալիևի հարազատներից»- գրում է «Haberler»-ը:

Աղբյուրը նշում է՝ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերն Իլհամ Ալիևին հաճախ անվանում են «կանանց կողմից ղեկավարվող առաջնորդ»՝ նկատի ունենալով կնոջը՝ Մեհրիբանին, և դուստրերին՝ Լեյլային և Արզուին:

52–ամյա Մեհրիբանը 2005-ից պատգամավոր է և ներկայացնում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Նա նաև ղեկավարում է Հեյդար Ալիևի անունը կրող հիմնադրամը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը