Աշխարհ

24.02.2017 13:40


Թուրքիան կրկին ՆԱՏՕ-ին կոչ է արել դուրս բերել նավերը Էգեյան ծովից

Թուրքիան կրկին ՆԱՏՕ-ին կոչ է արել դուրս բերել նավերը Էգեյան ծովից

Թուրքիան 2017-ի սկզբից ՆԱՏՕ-ին համառորեն կոչ է անում ավարտել Թուրքիայից փախստականների անօրինական հոսքը կանխելու նպատակով Էգեյան ծովում 2016-ի փետրվարին սկսած առաքելությունը:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Թուրքիան իր պահանջը հիմնավորում է Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի անգործությամբ: Թուրքական կողմի պնդմամբ՝ Էգեյան ծովով փախստականների անօրինական անցումները Եվրոպա 90 տոկոսով կանխվել են երկրի առափնյա անվտանգության ստորաբաժանումների կողմից: Անցումների 7 տոկոսը կանխվել է Հունաստանի և միայն 3 տոկոսը` վերոնշյալ առաքելության կողմից: Այդ պատճառով էլ, ըստ թուրքական կողմի, պետք է այդ առաքելությանն ավարտվի, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ այլ պետություններին պատկանող նավերը դուրս բերվեն Էգեյան ծովի` Թուրքիային պատկանող ջրերից:

Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի` փախստականների անօրինական անցումների դեմ պայքարի առաքելությունը սկսվել է 2016 թվականի փետրվարից Թուրքիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ: Սակայն վերջին ամիսներին Թուրքիան այլևս չի ցանկանում, որ օտարերկրյա նավերն իր տարածքային ջրերում հերթապահություն իրականացնեն, քանի որ, ըստ թուրքական կողմի, այդ առաքելությունը դարձել է անարդյունավետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը