Գերմանիայում չեն ցանկանում, որ Էրդողանը հանրահավաք անցկացնի իրենց երկրում
Գերմանիայում չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական հանրաքվե նվիրված հանրահավաք անցկացնի իրենց երկրում:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sondakika»–ին հղումով։
Հյուսիսային Ռեհն Վեստֆալիա նահանգի ներքին գործերի նախարար Ռալֆ Յագերը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է կանխի Գերմանիայում նմանատիպ հանրահավաքների կազմակերպումը:
«Այստեղ գործող խոսքի ազատությունը չի կարող չարաշահվել հանուն այնպիսի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի, որը սահմանափակում է հիմնարար իրավունքները և վերականգնում մահապատիժը: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիայի ներքաղաքական լարվածությունը Գերմանիա ներմուծվի»,-ասել է նա:
Գերմանացի այլ պաշտոնյաներ ևս դեմ են արտահայտվել Գերմանիայում նմանատիպ ցույցերի անցկացման: Նրանց շարքում է Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու, ծագումով թուրք Այդան Օզօղուզը:
Նա նշել է, որ 2008 և 2014թթ. Էրդողանը Գերմանիայում բազմամարդ ցույցեր է կազմակերպել, սակայն չպետք է թույլ տալ, որ դա դառնա սովորություն:
Թուրքական կայքը Գերմանիայի այս դիրքորոշումը «երկերեսանիություն» է անվանել, քանի որ Գերմանիայի իշխանությունները «Քրդստանի բանվորական կուսակցությանը» թույլ են տալիս ցույց կազմակերպել Քյոլնում, ինչպես նաև աջակցում են «FETÖ»-ին, բայց Էրդողանի հավաքը «խոչընդոտելու» կոչով արշավ են իրականացնում: