Աշխարհ

24.02.2017 10:05


Իրանում Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է խաղալ Հայաստանի թիմի հետ

Իրանում Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է խաղալ Հայաստանի թիմի հետ

Իրանում անցկացված սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է 5-6-րդ տեղերի համար մրցել Հայաստանի թիմի հետ:

Այս մասին հայտնել է հայկական թիմի մարզիչ Արթուր Նահապետյանը: Հայաստանը ներկայացնում էր «Ֆուտզալ բիզնես լիգայի» հավաքականը:

«Մենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էինք, որ խաղին պատրաստ ենք եւ ամբողջովին տրամադրված սպասել ենք մինչեւ այն պահը, երբ մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մասնակցել խաղին»,- Նահապետյանի խոսքն է մեջբերում «Ֆուտզալ բիզնես լիգայի» կայքը:

Սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում հայերը ոչ ոքի էին խաղացել Իրանի հավաքականի հետ (4:4), 10:2 հաշվով հաղթել թուրքերին, 1:4 հաշվով պարտվել հունգարացիներին, 3:2 հաշվով հաղթել ճապոնացիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը