Ընտրակաշառքային տեխնոլոգիա. ՀՀԿ-ականների նոր բլեֆը
Մեր ընտրական համակարգը 100 տոկոսով մեծամասնական դարձնելուց հետո իշխանությունների կողմից կիրառվում է ընտրակեղծիքներին նպաստող նոր տեխնոլոգիա, որի անունը պայմանականորեն կարելի է դնել «Մեծ ընտրակաշառքի խոստում»:
Ի՞նչ է ներկայացնում այդ նոր տեխնոլոգիան: Միջին վիճակագրական ռեյտինգային թեկնածուն, ով, որպես կանոն, ՀՀԿ-ից է լինում, հավաքում է մարդկանց ցուցակ և «շուխուր» դնում, թե բա՝ ինքը 15.000 դրամ ընտրակաշառք է տալու բոլոր նրանց, ովքեր կցուցակագրվեն իր մոտ:
Մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածու նույն ընտրատարածքում հայտարարում է, թե բա՝ եթե այսինչը 15.000 դրամ է տալու, ապա ես դրանից 5.000 դրամ ավելի կտամ: Եվ այսպես, ընտրակաշառքի չափը խոսքուզրույցի մակարդակով բարձրանում է մինչև 30.000 և անգամ 50.000 դրամի չափ, ու ստացվում է, որ հիմնական մրցակցությունը ՀՀԿ-ականների միջև է, ու հանրությունը պետք է ընտրություն կատարի ընտրակաշառքի չափից ելնելով:
Պարզ է, որ ոչ ոք նման չափի ընտրակաշառք չի բաժանելու: Բայց աղքատ մարդկանց մոտ այս «խոստումային» տեխնոլոգիան առաջացնելու է սպասում: Իսկ սպասումն էլ իր հերթին որոշ ընտրողների մոտ առաջացնելու է պասիվություն՝ «Եթե կարող ենք շնից մազ պոկել, ապա ինչների՞ս է պետք պայքարը» թեմայով:
Բացի այդ՝ ընտրակաշառքի չափի ավելացման ու փողաբաժանման խոսակցությունները տարածվում են, որպեսզի բուն ընտրակեղծիքների համար ֆոն ապահովվի, որ հետո կարողանան հայտարարել, թե բա՝ ծախված ժողովուրդ է:
Այն, որ ընտրազանգվածի մեջ ծախվողներ կան, հայտնի փաստ է, բայց ասել, որ բոլորն են այդպիսին, սխալ է:
Հայաստանում ընտրություններին իրականում մասնակցում է ոչ ավել, քան 1 միլիոն մարդ: Դրանցից մոտ 700 հազարը վերջին մի քանի համապետական ընտրությունների ժամանակ պաշտոնական տվյալներով իր ձայնը տվել է ոչ ՀՀԿ-ին: Ասել է թե՝ այդքան նորմալ ընտրող կա, իսկ դա ճնշող մեծամասնությունն է: Բնական է, որ նույն այդ մարդիկ ապրիլին իրենց ձայնը չեն տալու Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ին: Թե ում կտան, դա այլ հարց է, բայց որ ՀՀԿ-ին չեն տա, կասկած չկա:
Այնպես որ, պետք չէ «ընտրակաշառքային» տեխնոլոգիայի զոհ դառնալ և մտածել, թե բոլորին փողով առնելու են, և հնարավոր չէ պայքարել:
Հայաստանում անկաշառ 700 հազար ընտրող կա: ՀՀԿ-ն, իր բոլոր ընտրակեղծարար ռեսուրսներով հանդերձ, առավելագույնը կարող է հավակնել 30–տոկոսանոց «լսարանի»: 70/30 տոկոսային հարաբերակցությունն ի վնաս ՀՀԿ-ի է: Իշխանությունները սա լավ գիտեն, և դա է պատճառը, որ բազմաթիվ «ֆեյքեր» են մտցրել ընտրարշավ, որպեսզի հնարավորինիս մասնատեն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, և զուգահեռաբար «Մեծ ընտրակաշառքի» տեխնոլոգիա են կիառում, բայց դե, փորձ ունեցող ընտրողը կկարողանա թացը չորից տարբերել:

Կորյուն Մանուկյան