Էդ․ Նալբանդյան․ «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են» (տեսանյութ)
Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձան ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին: