Շավարշ Քոչարյան. «Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում»
Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչը հայտնել է, թե Արցախում Սահմանադրական փոփոխությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցների ներկայացուցիչները կհայտնվեն իրենց «սև ցուցակում»:
–Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում՝ թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը,–ասել է նա՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն:
–Դա ուղղակի զավեշտ է և որևէ ձևով չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա, - նշել է Շավարշ Քոչարյանը:

7or.am