Քաղաքական

23.02.2017 14:50


ԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանում է

ԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանում է

Փետրվարի 22–23–ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը՝ շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեի գլխավորությամբ, Հայաստանում է՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրարշավը և քաղաքական մթնոլորտը գնահատելու նպատակով։

Հայաստան ժամանած պատվիրակությունը, որում ընդգրկված են նաև Ինգեբյորգ Գոդսկեսենը (Նորվեգիա) և Ադել Գամբարոն (Իտալիա), Երևանում հանդիպումներ է անցկացնում Ազգային ժողովի ղեկավարության, խորհրդարանական խմբակցությունների, ընտրություններին մասնակցող արտախորհրդարանական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, իսկ այցի ավարտին պատվիրակությունը հանդես է գալու հայտարարությամբ։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ավելի ուշ Հայաստան է ժամանելու ԵԽԽՎ 32 անդամից բաղկացած պատվիրակությունը՝ հետևելու ընտրությունների ընթացքին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը