Քաղաքական

23.02.2017 12:45


Ավստրիան կսատարի ԼՂ հակամարտությունում առաջընթաց գրանցելու ջանքերին

Ավստրիան կսատարի ԼՂ հակամարտությունում առաջընթաց գրանցելու ջանքերին

«Ավստրիան կաջակցի բոլոր ջանքերին՝ ուղղված Մերձդնեստրի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում առաջընթաց գրանցելուն»,–ՄԱԿ-ի կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

Վերջինը հավելել է՝ Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահությունը սկսել է շատ բարդ ժամանակաշրջանում. ամենուր լուրջ սպառնալիքներ են խաղաղության և անվտանգության համար, և Ավստրիան կփորձի ուղիներ փնտրել գոյություն ունեցող հակամարտություններում լարվածությունը նվազեցնելու, փոխադարձ աջակցությունը, ԵԱՀԿ անդամ երկրների միջև վստահությունը վերականգնելու համար:

«Բազմակողմանի համագործակցությունը խաղաղության, անվտանգության, կայունության հասնելու միակ ուղին է»,-ընդգծել է Կուրցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը