Կիրկորովը ՌԴ–ին առաջարկել է հրաժարվել Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլից»
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Ռուսաստանին առաջարկել է հրաժարվել Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլից»։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։
«Ինձ հետաքրքիր չէ այդ մրցույթն իր գոյության որոշակի փուլից, իսկ ավելի ստույգ՝ անցյալ տարվանից։ Այն ինձ համար ինչ–որ իմաստով դադարել է գոյություն ունենալ»,–ասել է երգիչը՝ հավելելով, որ խորապես հիասթափված է մրցույթի քաղաքականացվածությունից։
«Հանդիսատեսի քվեարկությամբ հաղթել է Սերգեյը։ Մինչ նրա համար հաղորդագրություններ էին ուղարկում, եվրոպական երկրների ժյուրին նրան զրո էր դնում»,–հիշեցրել է երգիչը։
Նա շեշտել է՝ չի ուզում գործ ունենալ մի կազմակերպության հետ, որն անտեսում է իր երկիրն այդքան կոպտորեն ու տգեղ։

7or.am