Աշխարհ

22.02.2017 16:00


Թուրքիայում քննարկում են Ռուսաստանից Ս-400 համալիրների գնման հարցը

Թուրքիայում քննարկում են Ռուսաստանից Ս-400 համալիրների գնման հարցը

Փետրվարի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական NTV հեռուստաընկերությունով հայտարարել է, որ Թուրքիայում քննարկում է ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը, սակայն այս պահին դեռևս որևէ խոսք չկա համալիրների գնման պայմանագրի շուրջ: razm.info–ն գրում է, որ փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Անդրադառնալով այն հարցին, թե ԱՄՆ և ՆԱՏՕ-ն ինչպես կարձագանքեն Ռուսաստանից այդ համալիրների գնմանը՝ Ֆիքրի Ըշըքը նշեց, որ հույս ունի, որ ամերիկյան կողմը ըմբռնումով կմոտենա այդ հարցին, բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներում ևս օգտագործվում են ՆԱՏՕ-ին չպատակնող համալիրներ:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը