Էրդողանի ու Յըլդըրըմի դեմ դատական հայց է ներկայացվել
Թուրքիայի «Աշխատանք» կուսակցությունը (Emek Partisi) դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի նկատմամբ:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ դատական հայցով պահանջվում է նրանց դատել«ժողովրդի շրջանում խուճապ, վախ և անհանգստություն առաջացնելու նպատակով սպառնալիքների կիրառման» և «Ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու կամ ժողովրդին ստորացնելու» մեղադրանքով:
Նշված մեղադրանքների համար որպես հիմնավորում է ներկայացվել այն փաստը, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ արտահայտվող անձինք կամ կազմակերպությունները հռչակվում են «ահաբեկիչ», «հայրենիքի թշնամի», «անջատողական», «հեղաշրջման կողմնակից» և այլն:
Էրդողանի ու Յըլդըրըմի դեմ դատական հայց է ներկայացվել
Թուրքիայի «Աշխատանք» կուսակցությունը (Emek Partisi) դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի նկատմամբ:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ դատական հայցով պահանջվում է նրանց դատել «ժողովրդի շրջանում խուճապ, վախ և անհանգստություն առաջացնելու նպատակով սպառնալիքների կիրառման» և «Ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու կամ ժողովրդին ստորացնելու» մեղադրանքով:

7or.am