Ինչո՞ւ չեն անդրադառնում այլ դաշինքների քաղգործիչների անձնական կյանքին
Լրատվական դաշտը ողողված է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մասին բազմաբովանդակ, բազմապրոֆիլ կեղծ տեղեկություններով: Լավ, ես մի բան չեմ հասկանում՝ այս դաշինքից բացի՝ ուրիշ դաշինքներ չկա՞ն, ասենք՝ ԵԼՔ, ֆլան-ֆստան… Միայն չասեք, որ նրանք «սրբեր» են, ու նրանց քաղաքական «մաքրամաքուր» կենսագրությունը թույլ չի տալիս «ճոխ» հրապարակումներ անել:
Ինչո՞ւ մամուլը նրանց ներքին խոհանոցը չի փորփրում, ինչո՞ւ նրանք չեն անդրադառնում այլ դաշինքների քաղաքական գործիչների անձնական կյանքին՝ ընտանիքին, անշարժ գույքին, հարազատների ֆեյսբյուքյան էջերին, կանանց և աղջիկներին, տղաների «ռազբորկաներին», այնպես, ինչպես Օհանյանի, Օսկանյանի ու Րաֆֆու դեպքում են անում: Մենակ չասեք՝ նրանց դեպքում ոչինչ չեք գտնում, թե չկա ներքին գզվռտոց, չկա քաղաքագետների ու վերլուծաբանների մի «պատոկ», որը կվատաբանի այդ դաշինքներին: Լավ, վերջին «վարիանտ» հորինելը, «մեր տեղեկություններով», ձեր սիրելի ֆրազան կա ու կա, չէ՞:
Եթե իշխանական լրատվամիջոցները մնացած «ընդդիմադիր» դաշինքների մասին մի տող անգամ չեն գրում, դա նշանակում է, որ «ընդդիմադիր» կոչում ստացած այդ սուտի լրատվամիջոցները և նույնքան սուտի համարվող այդ մնացած դաշինքները սերտ համագործակցում են իշխանության հետ: Այլ տարբերակ չկա, քանզի նրանք, խոսքները մեկ արած, ամեն օր ուղղակի քլնգում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին՝ փորձելով նրանց գործունեության մեջ իշխանության վարկաբեկված անունը խցկել, հիշեցնել նրանց անցյալը:
Այնպես որ, լրատվական դաշտի ոչ ադեկվատ պահվածքն ապացուցում է նաև, որ «վերևներից» կամ իշխանության տարբեր լծակներից հրաման է իջել շրջանակի մեջ առնել միայն ու մյն իշխանության հակառակորդ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: Այս «զռռացող» իրավիճակից հասարակությունը պետք է եզրակացություն անի՝ որ ուժն է իշխանության թիրախում, և ինչու են բոլորով մեկի դեմ դուրս եկել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից