Մալազիան չի համաձայնել Հյուսիսային Կորեայի հետ հետաքննել Կիմ Չեն Նամի սպանության գործը
Մալազիայի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնել Հյուսիսային Կորեայի հետ համատեղ հետաքննել Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործը:
«Մենք զոհվածի հարազատների հետ կարող են կապ հաստատել առանց Հյուսիսային Կորեայի դեսպանության օգնության»,- ասել է պաշտոնյան:
ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ նախօրեին Մալազիայում ԿԺԴՀ դեսպան Կան Չխոլն ԱԳՆ է կանչվել՝ կապված Փհենյանի դիրքորոշման հետ, որը պահանջել էր Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել ԿԺԴՀ–ին, սակայն Մալազիան հրաժարվել է դա անել։
Դեսպանը հայտարարել է, որ միջադեպը շահեկան էր միայն Հարավային Կորեային՝ հավելելով, որ չի վստահում տեղի ոստիկանության հետաքննությանը:

7or.am