Սիրիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Նուսրայի ճակատի» պարագլուխներից մեկը
Սիրիայի կենտրոնական Համա նահանգի հյուսիսում երկրի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Ահմադ Մուսթաֆա Իսա անունով: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական հեռուստաընկերությանը:
Համաձայն աղբյուրի՝ Սիրիայում նա ոչնչացվել է Համա նահանգի ադմինիստրատիվ կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող Կաֆր-Զիթա բնակավայրում:
Բացի այդ, հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման մի քանի հրամանատարական կետ, զենք ու զինտեխնիկա:

Մանրամասները՝ razm.info–ում։