Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվողներից մեկն աշխատում է Մալազիայում ԿԺԴՀ դեսպանատանը
Մալազիայի ոստիկանությունը հայտնաբերել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվող ևս 2 հոգու։ Այս մասին հայտնում է «Sky News»–ը։
Նշվում է, որ նրանցից մեկը համարվում է Մալազիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա։ Երկրորդ կասկածյալը, ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարի խոսքերով, կապված է հյուսիսկորեական ավիաընկերության հետ։
«Մենք դիմել ենք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեսպանին, որպեսզի նա թողնի մեզ հարցաքննել երկուսին»,–ասել է Աբու Բաքարը։
Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի դեսպանատունը կհամագործակցի Մալազիայի իրավապահ մարմինների հետ և թույլ կտա նրանց մոտ ժամանակներս հարցաքննել կասկածյալներին։

7or.am