Կարծիք

22.02.2017 08:10


Էդ աթոռը հո ձեր պապերից չե՞ք ժառանգել կամ հո «բրոնյա» չե՞ք արել

Էդ աթոռը հո ձեր պապերից չե՞ք ժառանգել կամ հո «բրոնյա» չե՞ք արել

20 տարի,15 տարի, 10 տարի պատգամավորի աթոռին սոսնձված լիքը մարդիկ կան, որոնք էլի՛ ուզում են խորհրդարան մտնել:
Լա՛վ, էդ աթոռը հո ձեր պապերից չե՞ք ժառանգել կամ հո «բրոնյա» չե՞ք արել:
20 տարի «օրենսդիր» եք աշխատում, բայց թքած ունեք օրենքների վրա...Միայն կնոպկա սեղմել գիտեք:
Իսկ օրենքներ հարգելը վերապահել եք «շարքային քաղաքացիներին»: Յանի ձեր երակներում էլ կապույտ արյուն է հոսում: Բայց իրականում ժանգ տեսակից եք:
Ո՞նց քերենք ու ձեզ պոկենք էդ աթոռներից:
Էդ աթոռներն էլ են հոգնել ու զզվել ձեր պարարտ մարմնից...

Ի՞նչ անենք, մի կռունկավար որտեղի՞ց գտնենք, որ սրանց պոկի աթոռներից, օդ հանի, տանի-կորցնի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը