Աշխարհ

21.02.2017 17:10


ARD TV. Թուրքիայում փախստականները ստիպված են լինում վաճառել ներքին օրգանները

ARD TV. Թուրքիայում փախստականները ստիպված են լինում վաճառել ներքին օրգանները

Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականները ստիպված են լինում վաճառել իրենց ներքին օրգանները՝ զրկված լինելով այդ երկրում որևէ կերպ գումար աշխատելու հնարավորությունից։

Գերմանական ARD հեռուստաընկերության փոխանցմամբ՝ իրենց ներքին օրգանները վաճառել ցանկացող փախստականները գնորդներ են փնտրում համացանցում:

Ռեպորտաժի հեղինակները գտել են Ահմեթ անունով մի սիրիացի փախստականի:

«Ես թուրքերեն չգիտեմ, ծանոթներ չունեմ, աշխատանք չունեմ, տուն չունեմ: Երիկամս վաճառում եմ, քանի որ ունեցածս խնդիրները լուծելու համար փող գտնելու այլ տարբերակ չունեմ»,–պատմել է Ահմեթը։

Նշվում է, որ տեղական «շուկայում» օրգաններ կարելի է գտնել 6-11 հազար դոլարով, իսկ օրգանների պատվաստմամբ զբաղվող մարդիկ դրանք առաջարկում են մինչև 30 հազար դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը