Աշխարհ

21.02.2017 16:50


Թուրքիայում պաշտոնանկ է արվել 227 դատավոր և դատախազ

Թուրքիայում պաշտոնանկ է արվել 227 դատավոր և դատախազ

Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Գյուլենական համայնքի» դեմ տարվող հետաքննության շրջանակներում պաշտոնանկ է արվել 227 դատավոր և դատախազ: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը հղումով։

2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո, ընդհանուր առմամբ, հետաքննություն է հարուցվել 4.176 դատավորի և դատախազի դեմ, որոնցից 3.886-ը արդեն հեռացվել է աշխատանքից: Մյուսների վերաբերյալ հետաքննությունները դեռևս ընթացքի մեջ են:

Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Յըլմազը տեղեկացրել է, որ պաշտոնանկության վճիռները կայացվել են օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում։ Նա նշել է, որ ապացուցվել է աշխատանքից հեռացված դատավորների ու դատախազների կապը «Գյուլենական համայնքի» հետ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում, ընդհանուր առմամբ, բանտարկվել է 43.000 քաղաքացի, աշխատանքից հեռացվել 100.000 պետական պաշտոնյա, որոնք մեղադրվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը