Աշխարհ

21.02.2017 16:00


Լե Պենը հրաժարվել է հանդիպել Լիբանանի մուֆթիի հետ գլխաշոր կապելու պահանջի պատճառով

Լե Պենը հրաժարվել է հանդիպել Լիբանանի մուֆթիի հետ գլխաշոր կապելու պահանջի պատճառով

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լե Պենը հրաժարվել է հանդիպել Լիբանանի մուֆթի, շեյխ Աբդուլ Լաթիֆի հետ գլխաշոր կապելու պահանջի պատճառով։ Այս մասին հայտնում է «Le Figaro»–ն։

Երբ Լե Պենը ժամանել է մուֆթիի գրասենյակ, նրան գլխաշոր են տվել, որը կրելը հանդիպման պայմաններից մեկն է եղել։

«Աշխարհի գլխավոր սուննին նման պահանջ առաջ չի քաշել... Կարող եք իմ հարգանքը փոխանցել մուֆթիին, բայց ես չեմ ծածկի ինձ»,–ասել է Լե Պենը՝ նկատի ունենալով Եգիպտոսի գլխավոր իմամին, որի հետ հանդիպել է 2015–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը