Կարծիք

21.02.2017 13:30


«Միայն ես ու ես» կարգախոսով առաջնորդվող Ս. Սարգսյանը չի պատրաստվում աթոռը զիջել որևէ մեկին

«Միայն ես ու ես» կարգախոսով առաջնորդվող Ս. Սարգսյանը չի պատրաստվում աթոռը զիջել որևէ մեկին

Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը մի բան է վկայում՝ նա չի ուզում՝ որևէ մեկը երկիրը կառավարի, բացի իրենից: «Միայն ես ու ես» կարգախոսով առաջնորդվող Ս. Սարգսյանը չի պատրաստվում հիմա և երբևէ աթոռը զիջել որևէ մեկին, և եթե պետք լինի արդեն վարչապետի պաշտոնից հրաժարվել, նա ձեռքերը ծալած չի նստի. կկառուցի այնպիսի քաղաքական համակարգ, ասենք՝ նորից Սահամանադրություն կփոխի՝ այս անգամ ԱԺ նախագահին կվերապահվի երկիրը կառավարելու այդ անձեռնմխելի պաշտոնը, և հավատացեք, որ նա դա էլ կանի: «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սիրող նախագահ Սարգսյանը ցանկացած ձևաչափով ուզում է երկիր կառավարել ու իր լիազորությունների շրջանակը մեծացնել:

Իր երեկվա հայտարարությունը, որ 2018թ-ից հետո հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորություններն ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում, վերապահված է այսօրվա նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին, վկայում է նաև այն մասին, որ նա իր պաշտոնը գնալով կատարելագործում է՝ լիազորությունների շրջանակը լայնացնելով:

Փաստրեն, նա հասկացնում է, որ չկա «ժառանգորդ», չկա վստահելի քաղաքական գործիչ, ով Սերժ Սարգսյանի խոսքն առաջ կտանի, ով կսպասարկի անձնապես իր շահերը:

Սա նշանակում է նաև, որ ինչպես հիմա, այնպես էլ հետո նա միանձնյա է որոշումներ կայացնելու, միանձնյա է նշանակումներ անելու, և ինքն է որոշելու՝ երկիրն ինչ ուղղությամբ է գնալու: Նրա լիազորությունները կրկնապատկվելու են, և այս անգամ նա այլևս չի մտածելու՝ վարչապետի պաշտոնն ում վստահել, ում՝ ոչ. Սերժ Սարգսյանն ինքն իրեն է միայն վստահում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը