Քաղաքական

21.02.2017 13:06


Արմեն Մարտիրոսյան. «Սեյրան Օհանյանը տեսնում է, որ խնդիր կա բանակի և անվտանգության հետ» (տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյան. «Սեյրան Օհանյանը տեսնում է, որ խնդիր կա բանակի և անվտանգության հետ» (տեսանյութ)

Փետրվարի 21–ին մամլո ասուլիսով են հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այդ նույն կուսակցության վարչության անդամներ Հովսեփ Ղազարյանն ու Սուսաննա Մուրադյանը։ Բանախոսներն անդրադարձել են երկրում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին։

–Ակնհայտ է, որ մենք թևակոխում ենք քարոզարշավի ակտիվ փուլ։ Հույս ունեմ, որ այն լայնամասշտաբ հարձակումը, որ տեղի ունեցավ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ, մի փոքր կանգ կառնի և թույլ կտա ներկայացնել մեր ծրագրերը, պատկերացումները¸ ինչ ենք ցանկանում իրականացնել,–հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի կարծիքով ճիշտ չէ Սեյրան Օհանյանին դիտարկել զուտ որպես քաղաքական գործիչ և այդ տեսանկյունից քննարկել։

–Սեյրան Օհանյանի անձը քննարկելը ճիշտ չէ այն առումով¸ որ Սեյրան Օհանյանն ազգային հերոս է¸ Հայաստանի լավագույն կառավարիչներից էր: Անձ, որն ունի պրոֆեսիոնալ զինվորականի հետագիծ: Անկախ նրանից՝ իշխանության մեջ ով է եղել, ինքը բանակի մեջ է եղել: Ես իրեն չէի դասի քաղաքական գործչի շրջանակում, այլ դասական զինվորականի, որը տեսնում է, որ խնդիր կա բանակի և անվտանգության հետ, և հասկանում¸ որ դա այլևս հնարավոր չէ միայն բանակի շրջանակում լուծել: Այստեղ պետք են և´ սոցիալական–տնտեսական առաջընթաց, և՛ բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն,–նշել է Արմեն Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը