Անկարայի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակվում է. Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «Սիրիան և Իրաքը մասնատելու մտադրության համար» Իրանին մեղադրելուց հետո 2 երկրների միջև ծագած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով։
Նախօրեին Թեհրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն և խիստ զգուշացում ստացել այս անգամ արդեն արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարության կապակցությամբ:
Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Չավուշօղլուն Թեհրանին մեղադրել էր Սիրիան և Իրաքը շիականացնելու մեջ:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բեհրամ Քասըմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Թուրքիայի հարցում համբերատարություն ենք դրսևորում, սակայն մեր համբերությունը սահման ունի: Մենք Թուրքիայի ղեկավարությունից ակնկալում ենք, որ ուշադրություն դարձնեն Իրանի վերաբերյալ իրենց հայտարարություններին, որպեսզի այլևս նման բաներ չկրկնվեն: Եթե մեր թուրք բարեկամների կողմից կրկնվեն նմանատիպ հայտարարություններ, ապա մենք չենք լռի և պատասխանը կտանք»:
Աղբյուրը հիշեցնում է՝ Անկարայի և Թեհրանի միջև կոշտ հռետաորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Էրդողանը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ:

7or.am