Վրաստանցի ժամկետայինները 15-ի փոխարեն կծառայեն 12 ամիս
Գարնանային զորակոչի ընթացքում նախատեսվում է համալրել Վրաստանի ԶՈւ շարքերը 1400 նորակոչիկով: Այս մասին հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանում զորակոչ է անցկացվում է նաև ՆԳ նախարարությունում, որտեղ ծառայություն կիրականացնի 685 մարդ, 1000 մարդ զորակոչվելու է քրեակատարողական նախարարություն: Եվս 422 նորակոչիկներ ծառայություն կանցնեն Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում: Այս մասին գրում է razm.info–ն։
Նշենք, որ զինված ուժերում զորակոչի վերականգնման որոշումն ընդունվել է պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հրամանով: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի հրամանով 2016թ. հունիսի 27-ին հանվեց Վրաստանի ԶՈւ պարտադիր զինվորական ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայության դեմ Խիդաշելիի գլխավոր փաստարկներից էին անհրաժեշտ մարտական պատրաստության բացակայությունը և «զորակոչիկների ծառայության ստրկական պայմանները»:
Լևան Իզորիայի պաշտոնավարման ընթացքում զինված ուժերում անցկացվել են մասշտաբային բարեփոխումներ, այդ թվում նաև կրճատումներ: Վրաստանի ռազմական գործիչների խոսքերով՝ կրճատումների շնորհիվ կատարված խնայողության արդյունքում հնարավորություն է ստեղծվել նորակոչիկների մարտական պատրաստության բարելավման համար: Հենց սրանով է պայմանավորված Վրաստանի ԶՈւ շարքերում ժամկետային զինծառայողների ծառայության անցման ընթացակարգի նորությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Առաջին հերթին երդման արարողությունից հետո, պայմանագրային զինծառայողների օրինակով վրաստանցի նորակոչիկները կմասնակցեն մարտական պատրաստության 3-ամսյա դասընթացի: Ծառայության ժամկետը նույնպես նվազեցվել է՝ 15 ամսից հասցվելով մինչև 12 ամիս: Ծառայության ընթացքում զինծառայողները ամեն օր կանցնեն մարտական պատրաստության դասընթացներ:

Մանրամասները՝ razm.info–ում։