Արա Օսկանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Aravot.am-ին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը.
«Շատ նոր պատմություն է, պատահական առաջացած պարտավորություն, ընդորում՝ Արա Օսկանյանն ուղղակի դրա հետ ոչ մի կապ չունի, իր փոքր եղբոր հետ է կապված, ընդամենն իր փոքր եղբոր խնդիրներն էր կարգավորում, այդքան բան: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ավելին չեմ կարող ասել»:
Պարոն Աթանեսյանի խոսքով, իր պաշտպանյալը մեղքը չի ընդունել. «Տեղի ունեցածը սովորական կենցաղային իրադարձություն է, որն իր մեջ առեւանգում չի պարունակում: Որոշակի հարցեր էին ճշտում, ու մարդիկ անընդհատ հանրային վայրերում են գտնվել: Ում որ առեւանգում ես, հանրային վայր չես տանում: Այդ երիտասարդն ընդամենը երեւի վախեցել է, կամ չափազանցրել, կամ էլ պարզապես չի ցանկանում պարտքը վերադարձնել»:

Մանրամասները՝ Aravot.am–ում։