Աշխարհ

21.02.2017 10:30


Վրաստանի քաղաքացին փորձել է ճամպրուկի մեջ թաքնված Թուրքիա հասնել

Վրաստանի քաղաքացին փորձել է ճամպրուկի մեջ թաքնված Թուրքիա հասնել

Թուրքիայում սահմանապահները Վրաստանի քաղաքացու ճամպրուկը ստուգելիս հայտնաբերել են 28–ամյա աղջկա։ Այս մասին հաղորդում է «Dogan»–ը։

Պատահարը տեղի է ունեցել Հոպա նահանգի Սարպ Սինիրի անցակետում։ Նման կերպով աղջկան երկրի տարածք է փորձել հասցնել Վրաստանի քաղաքացին։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Այժմ ընթանում է աղջկա և նրա «առաքիչի» հարցաքննությունը։ Պարբերականը նշում է, որ անցյալ շաբաթ նույնպես տեղի էր ունեցել նման պատահար, պարզապես ճամպրուկում տղամարդ է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը