Քաղաքական

21.02.2017 09:53


ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է 79 հազար 428 ընտրող

ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է 79 հազար 428 ընտրող

Նախօրեին ԼՂՀ–ում տեղի ունեցած Սահմանադրության նախագծի հանրաքվեի նախնական արդյունքներն արդեն հայտնի են։

Նախագծին կողմ է արտահայտվել 69 հազար 540 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 87․6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686-ը կամ 9․7 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 2 հազար 202 քվեաթերթիկ կամ 2․8 տոկոսը: Սրանք Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած տվյալներն են՝ այսօր ժամը 3-ի դրությամբ:

Քվեարկությանը մասնակցել են 103 հազար 793 ընտրողներից 79 հազար 428-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը