Գրիբոյեդով գյուղն ու նրա բնակիչներն իմ սրտին մոտ են երկու կարևոր հանգամանքներով. Առաջինն այն բանի համար, որ այնտեղ ապրել ու աշխատել է իմ հայրենադարձ քույրիկը, իսկ երկրորդը՝ պատմական այն հանգամանքը, որ գյուղը կոչվում է հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս մեծ գրող ու դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի անունով: Դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովը գազանաբար սպանվեց շահական Իրանում նաև հայերին բարեկամ լինելու ու նրանց օգնություն ցուցաբերելու «մեղքով»:
Այսքանը պատմություն...
Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Արարատյան դաշտավայրի գյուղերում և Գրիբոյեդովում :
«Հետքի» համարձակ ու հայրենասեր երկու լրագրողներ՝ Քրիստինե Աղալարյանն ու Գրիշա Բալասանյանը լավագույնս ներկայացրել են , թե ինչ աղետ է կատարվում «տնտեսական ազատ շուկայական հարբերությունների» պայմաններում գտնվող անկախ Հայաստանում
Նրանց լրագրողական հետաքննությունը կարդացեք այստեղ.
Չարագործների ընչաքաղցության տենդը այն աստիճանի է հասել, որ իրենց գերշահույթների համար անխղճորեն կտրում են գյուղացու ոռոգման ու անգամ խմելու ջուրը, որն էլ պատճառ է դառնում, որ ժողովուրդը վհատվում է ու հեռանում երկրից: Քարավանները շարունակում են քայլել, իսկ սփյուռքի հարգելի նախարարուհին «արի տուն» է կանչում: Տեղին է հարց տալ՝ ինչպե՞ս տուն գալ, երբ գայլերը ոչ միայն սարերում, ոսկու ու մոլիբդենի ու պղնձի հանքերում են, այլ Սևանի ափին, քաղաքներում, գյուղերում , դաշտերում ու ամենուր: Ո՞վ է այս տան տերը, ո՞ւմն է մեր հայրենիքը...
Աշխարհի նորմալ զարգացող երկրներում, ուր կարգ ու կանոն կա ու օրենքն է իշխում, գրագետ, բանիմաց ու արհեստավարժ գործարարները իրենց շահույթի մեկ մասը հատկացնում են գործի ու արտադրության զարգացմանն ու մոդեռնացմանըը, որը բարձրացնում է արդյունաբերության օգտակար գործողության գործակիցը, բարելավում է աշխատավոր մարդկանց բարեկեցությունը և թեթևացնում է նրանց ծանրաբեռնվածությունը: Այս քաղաքակիրթ մեթոդները չգիտես ինչո՞ւ այսքան դժվար հասկանալի են Հայաստանի նորաթուխ բիզնեսմենների համար:
Ջրհան պոմպերի աշխատանքների ավտոմատ կարգավորումն ու այդ եղանակով ջրի ու էլեկտրաէներգիայի խնայողության մեթոդիկան տարիներ է, ինչ պրակտիկայի մեջ կիրառվում է: Պոմպերի շարժիչների պտտման արագությունը կարգավորող(speed Controller) կիսահաղորդչային սարքավորումների միջոցով և PLC (The Programmable Logic Controller)- ի օգնությամբ ու պոմպերի աշխատանքային ռեժիմների հսկմամբ կարող է մեծապես լուծել ջրի անխնա օգտագործման հարցը և մասամբ լուծել Հայաստանի գյուղատնտեսության գլխին կախված «չոր քարին նստելու» վտանգը:
Այս մեթոդիկան ու սարքավորումները տարիներ առաջ ես փորձարկել եմ Գրիբոյեդով գյուղում, իմ քույրիկի տնամերձ հողերը ջրող պոմպի աշխատանքի վրա, որի արդյունքում ջրի հոսքը կարգավորվեց շատ սահուն, պահանջված քանակությամբ՝ ըստ նախատեսված գրաֆիկի:
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում (Պոլիտեխնիկական ինստիտուտում) տողերիս հեղինակի նախաձեռնությամբ, Գալուստ Գյուլբենկյան հաստատության ու Սթոքհոլմի Արքայական Տեխնոլոգիական Ինստիտուտի հետ միջ- համալսարանական համագործակցությամբ, արդեն քանի տարի է, ինչ աշխատում է մի ժամանակակից լաբորատորիա:
Այստեղ լուծվում են վերը նշված խնդիրները: Գրիբոյեդով գյուղում կատաված փորձարկումները օգնեցին նշված լաբորատորիայի սարքերի անխափան աշխատանքները ստուգելու գործին: Այս լաբորատորիայում մասնագիտանում են մեծ թվով ուսանողներ: Լաբորատորիան ցուցադրվել է հանրային հեռուստատեսությամբ:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս հարցով, խորհուրդ կտամ այցելել ՀՃՊՀ ավտոմատ կարգավորվող համակարգերի լաբորատորիա: Ամբիոնի վարիչ դոցենտ Էդվարդ Հակոբյանը ձեզ կծանոթացնի լաբորատորիային և կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին: Հեռ. 093 50 9750
ՀՃՊՀ -ի գիտական ներուժը մշտապես պատրաստ է օգտակար լինելու...
Ո՞րն է հարցի լուծումը
Ստոքհոլմից հեռախոսով կապվեցի Գրիբոյեդով գյուղի գյուղապետ պրն. ՍոսԳաբրիելյանիհետ: Պետք է ասել, որ հայրենասեր մարդ է Սոս Գաբրիելյանը, մտահոգված ոչ միայն իր գյուղի բնակիչների ճակատագրով, այլ անհանգստացած ողջ Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության ու գյուղացիների ճակատագրով: Հարցի առաջնահերթ լուծումը պահանջում է, որպեսզի.
1. Արարատյան դաշտի գյուղական բոլոր համայնքները միահամուռ ուժերով պահանջեն գյուղատնտեսության նախարարությունից, որպեսզի լրջորեն զբաղվի այս հարցով...
2. Ձկնաբուծական ֆիրմաների սեփականատերերը պոմպերի մեխանիկական՝ բացվող ու փակվող փականները անհապաղ փոխարինեն ավտոմատ կարգավորվող ժամանակակից սարքավորումներով, որը կապահովի ջրի ու էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:
4. Ելնելով բնապահպանման պահանջներից, սահմանափակել ավազանների ու արտեզյան հորերի քանակը:
5. Բնապահպանության ու «կանաչների» կազմակերպությունները պետք է լրջորեն ու անշահախնդիր հետևեն այս գործի ընթացքին:
Վերջում ցանկանում եմ իմ ողջույնի ու քաջալերանքի խոսքերը հղել «Հետքի» համարձակ լրագրողներ՝ Քրիստինե Աղալարյանին ու Գրիշա Բալասանյանին իրենց հայրենանվեր գործի համար:
Առանց ձկան ապրել կարելի է, իսկ առանց ջրի՝ ո'չ
Գրիբոյեդով գյուղն ու նրա բնակիչներն իմ սրտին մոտ են երկու կարևոր հանգամանքներով. Առաջինն այն բանի համար, որ այնտեղ ապրել ու աշխատել է իմ հայրենադարձ քույրիկը, իսկ երկրորդը՝ պատմական այն հանգամանքը, որ գյուղը կոչվում է հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս մեծ գրող ու դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի անունով: Դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովը գազանաբար սպանվեց շահական Իրանում նաև հայերին բարեկամ լինելու ու նրանց օգնություն ցուցաբերելու «մեղքով»:
Այսքանը պատմություն...
Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Արարատյան դաշտավայրի գյուղերում և Գրիբոյեդովում :
«Հետքի» համարձակ ու հայրենասեր երկու լրագրողներ՝ Քրիստինե Աղալարյանն ու Գրիշա Բալասանյանը լավագույնս ներկայացրել են , թե ինչ աղետ է կատարվում «տնտեսական ազատ շուկայական հարբերությունների» պայմաններում գտնվող անկախ Հայաստանում
Նրանց լրագրողական հետաքննությունը կարդացեք այստեղ.
http://hetq.am/am/economy/fish-7/
http://hetq.am/am/economy/fish-8/
Արարատյա դաշտավայրի գյուղերը ջրազրկվում են
Ջրազրկմանը հաջորդում է արտագաղթը
Չարագործների ընչաքաղցության տենդը այն աստիճանի է հասել, որ իրենց գերշահույթների համար անխղճորեն կտրում են գյուղացու ոռոգման ու անգամ խմելու ջուրը, որն էլ պատճառ է դառնում, որ ժողովուրդը վհատվում է ու հեռանում երկրից: Քարավանները շարունակում են քայլել, իսկ սփյուռքի հարգելի նախարարուհին «արի տուն» է կանչում: Տեղին է հարց տալ՝ ինչպե՞ս տուն գալ, երբ գայլերը ոչ միայն սարերում, ոսկու ու մոլիբդենի ու պղնձի հանքերում են, այլ Սևանի ափին, քաղաքներում, գյուղերում , դաշտերում ու ամենուր: Ո՞վ է այս տան տերը, ո՞ւմն է մեր հայրենիքը...
Աշխարհի նորմալ զարգացող երկրներում, ուր կարգ ու կանոն կա ու օրենքն է իշխում, գրագետ, բանիմաց ու արհեստավարժ գործարարները իրենց շահույթի մեկ մասը հատկացնում են գործի ու արտադրության զարգացմանն ու մոդեռնացմանըը, որը բարձրացնում է արդյունաբերության օգտակար գործողության գործակիցը, բարելավում է աշխատավոր մարդկանց բարեկեցությունը և թեթևացնում է նրանց ծանրաբեռնվածությունը: Այս քաղաքակիրթ մեթոդները չգիտես ինչո՞ւ այսքան դժվար հասկանալի են Հայաստանի նորաթուխ բիզնեսմենների համար:
Ջրհան պոմպերի աշխատանքների ավտոմատ կարգավորումն ու այդ եղանակով ջրի ու էլեկտրաէներգիայի խնայողության մեթոդիկան տարիներ է, ինչ պրակտիկայի մեջ կիրառվում է: Պոմպերի շարժիչների պտտման արագությունը կարգավորող (speed Controller) կիսահաղորդչային սարքավորումների միջոցով և PLC (The Programmable Logic Controller)- ի օգնությամբ ու պոմպերի աշխատանքային ռեժիմների հսկմամբ կարող է մեծապես լուծել ջրի անխնա օգտագործման հարցը և մասամբ լուծել Հայաստանի գյուղատնտեսության գլխին կախված «չոր քարին նստելու» վտանգը:
Այս մեթոդիկան ու սարքավորումները տարիներ առաջ ես փորձարկել եմ Գրիբոյեդով գյուղում, իմ քույրիկի տնամերձ հողերը ջրող պոմպի աշխատանքի վրա, որի արդյունքում ջրի հոսքը կարգավորվեց շատ սահուն, պահանջված քանակությամբ՝ ըստ նախատեսված գրաֆիկի:
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում (Պոլիտեխնիկական ինստիտուտում) տողերիս հեղինակի նախաձեռնությամբ, Գալուստ Գյուլբենկյան հաստատության ու Սթոքհոլմի Արքայական Տեխնոլոգիական Ինստիտուտի հետ միջ- համալսարանական համագործակցությամբ, արդեն քանի տարի է, ինչ աշխատում է մի ժամանակակից լաբորատորիա:
Այստեղ լուծվում են վերը նշված խնդիրները: Գրիբոյեդով գյուղում կատաված փորձարկումները օգնեցին նշված լաբորատորիայի սարքերի անխափան աշխատանքները ստուգելու գործին: Այս լաբորատորիայում մասնագիտանում են մեծ թվով ուսանողներ: Լաբորատորիան ցուցադրվել է հանրային հեռուստատեսությամբ:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս հարցով, խորհուրդ կտամ այցելել ՀՃՊՀ ավտոմատ կարգավորվող համակարգերի լաբորատորիա: Ամբիոնի վարիչ դոցենտ Էդվարդ Հակոբյանը ձեզ կծանոթացնի լաբորատորիային և կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին: Հեռ. 093 50 9750
ՀՃՊՀ -ի գիտական ներուժը մշտապես պատրաստ է օգտակար լինելու...
Ո՞րն է հարցի լուծումը
Ստոքհոլմից հեռախոսով կապվեցի Գրիբոյեդով գյուղի գյուղապետ պրն. Սոս Գաբրիելյանի հետ: Պետք է ասել, որ հայրենասեր մարդ է Սոս Գաբրիելյանը, մտահոգված ոչ միայն իր գյուղի բնակիչների ճակատագրով, այլ անհանգստացած ողջ Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության ու գյուղացիների ճակատագրով: Հարցի առաջնահերթ լուծումը պահանջում է, որպեսզի.
1. Արարատյան դաշտի գյուղական բոլոր համայնքները միահամուռ ուժերով պահանջեն գյուղատնտեսության նախարարությունից, որպեսզի լրջորեն զբաղվի այս հարցով...
2. Ձկնաբուծական ֆիրմաների սեփականատերերը պոմպերի մեխանիկական՝ բացվող ու փակվող փականները անհապաղ փոխարինեն ավտոմատ կարգավորվող ժամանակակից սարքավորումներով, որը կապահովի ջրի ու էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:
3. Ամենակարճ ժամանակամիջոցում տեղադրել ջրաչափիչ սարքեր:
4. Ելնելով բնապահպանման պահանջներից, սահմանափակել ավազանների ու արտեզյան հորերի քանակը:
5. Բնապահպանության ու «կանաչների» կազմակերպությունները պետք է լրջորեն ու անշահախնդիր հետևեն այս գործի ընթացքին:
Վերջում ցանկանում եմ իմ ողջույնի ու քաջալերանքի խոսքերը հղել «Հետքի» համարձակ լրագրողներ՝ Քրիստինե Աղալարյանին ու Գրիշա Բալասանյանին իրենց հայրենանվեր գործի համար:
Հայաստանի «Սարդարապատ» շարժման
սփյուռքահայ համակիր
Դոկ. Արամայիս Միրզախանյան