Ադրբեջանցի Գուլիևը սպառնում է իր երկրի իշխանություններին Հայաստան տեղափոխվել
Թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը սպառնում է Ադրբեջանի իշխանություններին Հայաստան տեղափոխվել։ «Թալիշինֆոյի» փոխանցմամբ՝ Գուլիևը «Ֆեյսբուքի» իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հայտարարություն է հրապարակել:
Նա պատմում է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովըբռնի կերպով իրենից վերցրել է իրեն պատկանող հողատարածքը: Դրանից հետո բնակչին կանչել են ոստիկանություն և սպառնացել, որպեսզի վերջինս ոչ մի տեղ բողոք չներկայացնի: Հուսահատ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Հայաստան տեղափոխվելն է, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանում իր բողոքները ոչ ոք չի ուսումնասիրի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը՝ հայտնելով, որ ընտանիքով փախել է Ադրբեջանից մահից խուսափելու համար:
Ադրբեջանցի Գուլիևը սպառնում է իր երկրի իշխանություններին Հայաստան տեղափոխվել
Թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը սպառնում է Ադրբեջանի իշխանություններին Հայաստան տեղափոխվել։ «Թալիշինֆոյի» փոխանցմամբ՝ Գուլիևը «Ֆեյսբուքի» իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հայտարարություն է հրապարակել:
Նա պատմում է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի կերպով իրենից վերցրել է իրեն պատկանող հողատարածքը: Դրանից հետո բնակչին կանչել են ոստիկանություն և սպառնացել, որպեսզի վերջինս ոչ մի տեղ բողոք չներկայացնի: Հուսահատ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Հայաստան տեղափոխվելն է, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանում իր բողոքները ոչ ոք չի ուսումնասիրի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը՝ հայտնելով, որ ընտանիքով փախել է Ադրբեջանից մահից խուսափելու համար:
7or.am