Աշխարհ

20.02.2017 13:15


Թուրքիայի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը

Թուրքիայի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ:

Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` հանդիպման օրակարգում է եղել իսլամի հայտի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը:

Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Աղբյուրը հիշեցնում է՝ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016 թ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման և հրահանգավորման մեջ:

«Սա մեզ համար նոր իրավիճակ է: Նախորդ վարչակազմն ասում էր. «Հարցը դատարանի գործն է» և այդպիսով փակում էր թեման: Ահա այս պատճառով այժմ փոխըմբռնում կա»,–ասել է Յըլդըրըմը՝ հավելելով՝ քանի դեռ այս հարցը լուծում չի ստացել, թուրքերի վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ չի փոխվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը