Կարծիք

20.02.2017 11:30


Իշխանությունը հիշեցնում է քաղբանտարկյալների «այբուբենը»

Իշխանությունը հիշեցնում է քաղբանտարկյալների «այբուբենը»

Կայքերից մեկում կարդում եմ. «Օսկանյանի որդու և հարազատի ձերբակալությունն առաջին հերթին քաղաքական առումով ձեռնտու չէ իշխանություններին։ Ձեռնտու չէ, որովհետև հասարակության զգալի հատվածի մոտ կարծիք կձևավորվի, որ այդ դաշինքը հենց միակ ընդդիմադիր ուժն է, որի դեմ էլ սկսվել է հետապնդումը»:

Ասել է թե՝ իշխանությունը հասարակության կարծիքին մեծ տեղ է տալիս:

Սիրելի՛ իշխանամետ «միամիտ» լրագրողներ, այդ երբվանի՞ց է իշխանությունը հասարակության կարծիքը հաշվի առել կամ իր քայլերն այդ կարծիքների հիման վրա կառուցել: Սա ի՞նչ մարազմ է, թե՞ պամֆլետի ժանրից է… այդ երբվանի՞ց է իշխանությունը սրբի քողը գլխին քաշել, հասարակության կարծիքը կամ մոտեցումները գնահատել, մենք անտեղյակ ենք:

Թե՞ մոռացել եք, որ այս իշխանության համար միայն մեկ կարծիք ու ցանկություն կա՝ Սերժ Սարգսյան անուն ազգանունը կրող: Այս իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ թքած ունի ժողովրդի կարծիքի ու ցանկությունների վրա, թքած ունի նաև ձայների վրա. նրանց միայն մի բան է ձեռնտու՝ վախեցնել այն ուժերին, որոնք այս ընտրություններին իրենց դեմ են դուրս եկել, վախեցնել այն քաղաքական գործիչներին, որոնք հասարակության զգալի հատվածում արդեն մեծ նշանակություն և ձայների զգալի ռեսուրս ունեն:

Ձերբակալություններն ու ծեծ ու ջարդն իշխանությանը ձեռնտու քայլերից են, որոնք այլ կերպ կոչվում են «մեսիջ», հիշեցում այն մասին, որ որդիների, հարազատների ձեռբակալությունը միայն նախազգուշացումներ են՝ հանգիստ տեղներդ նստեք ու քաղբանտարկյալների անուններ մի տվեք:

Այստեղից էլ եզրակացություն, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հենց այդ ըննդիմադիր ուժն է, որն իշխանության համար պատուհաս է դարձել, և ընդդիմությունից հույս չունեցող հանրությունը գլուխը թեքում է դեպի այդ դաշինքը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը