«Արա Օսկանյանին անտեղի են ձերբակալել. նա որևէ հանցավոր արարք չի գործել». փաստաբան
«Համախմբում» կուսակցության ղեկավար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով նրան անտեղի են ձերբակալել:
«Ինչ այս փուլում հնարավոր է՝ բոլոր գործողությունները կատարում եմ: Բոլոր բողոքները ներակայացրել եմ: Այսօր լրանում է ձերբակալման 72 ժամը: Վարույթ իրականացնող մարմինը պետք է արդեն որոշի` կալանքի գնո՞ւմ է, թե` ոչ»,-«NewsBook»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ըստ այդմ` պարզ կլինեն իրենց հետագա գործողությունները:
«Հիմա ամեն ինչ շատ նախնական է, ինֆորմացիան կիսատ է այս փուլում, բայց այն, ինչ գիտեմ, կարող եմ ասել, որ սովորական թյուրիմացություն է: Նման բաներ պատահում են ոստիկանության ցանկացած բաժնում»,-ասաց նա:
Հարցին` այսինքն՝ Արա Օսկանյանին ձերբակալելու որևէ հիմք փաստաբանը չի՞ տեսնում, պատասխանեց. «Հիմք տեսել է քննիչը, ես չեմ տեսնում: Իմ կարծիքով բացարձակ կարիք չկար նրան ձերբակալելու: Կարող էին հանգիստ ստորագրությամբ բաց թողնել, կատարել իրենց նախնական քննչական գործողությունները: Հիմա քննիչն ու դատախազն այդպես են որոշել, լավ չեն արել: Բայց դա ինչ-որ արտառոց բան չէ. նման բաներն, ինչպես նշեցի, շատ են պատահում»:
Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ տեսակցել է պաշտպանյալին:
«Իր հետ ամեն ինչ նորմալ է, նույն դիրքորոշման է: Որևէ բանում իրեն մեղավոր չի ճանաչում, որևէ հանցավոր արարք չի գործել: Ընդամենը թյուրիմացություն է, որը պարզապես պետք է ստուգել և հասկանալ»,-ասաց նա:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։