Սերժը կրկին փորձում է անօրինական միջոցներով հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ
Փետրվարի 18-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից ստացվում էր, որ Օսկանյանի որդուն, փաստորեն, ձերբակալել են, և նրա դեմ քրեական գործ են հարուցել մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, և մեղադրում են առևանգման և փող շորթելու մեջ։
Մի կողմ դնենք, որ մեղադրանքն անհեթեթ է. մեր երկրում Սերժի օրոք անգամ անհեթեթության հիման վրա մարդկանց կարող են դատել (օրինակ՝ Ազատության հրապարակ տոնածառ բերելու համար)։ Խնդիրն այստեղ այն է, որ այս ամենի հետևում կա հստակ քաղաքական պատվեր․ Օսկանյանի որդու ձերբակալման լուրը տարածվելու նույն օրը սերժական թերթերից մեկը գրել էր, թե Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործեր կարող են հարուցվել։
Այս երկու իրողությունները նույն շղթայի օղակներն են․ Սերժը կրկին փորձում է անօրինական միջոցներով հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ։ Այս ձեռագիրը բնորոշ է իրեն․ նա տարիներ առաջ քրեական գործ հարուցել տվեց Օսկանյանի դեմ այն պարագայում, երբ անգամ գործով, իբր, տուժողը պնդում էր, որ հանցագործություն երբեք էլ չի եղել։ 2015-ին նա հակասահմանադրական կերպով արյունահեղության սպառնալիքով քաղաքական դաշտից դուրս գալու որոշում կայացնել ստիպեց Գագիկ Ծառուկյանին, իսկ հիմա ահա այսպես նա խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է ճնշել Օսկանյանին՝ իր որդուն ձերբակալելով։
Նշված իրողությունը ցույց է տալիս ոչ միայն այն, որ Սերժը փոխվելու, բարեփոխվելու ունակ մարդ չէ, այլ նաև լակմուսի թուղթ է քաղաքական ուժերի համար։ Եթե հիմա նույնպես իրենք իրենց էշի տեղ դնելով՝ սկսեն հարձակումներ իրականացնել Օսկանյանի դեմ՝ սատարելով Սերժի անօրինականություններին, ապա դրանով իրենք իրենց դեմքը և հաճախորդային բնույթը ցույց կտան։
Արա Օսկանյանի ձերբակալությունը ցույց է տալիս, որ մեր երկրում ոչ ոք ապահովագրված չէ իշխանության կամակատարությունից և «բեսպրեդելից», և եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ստանա ԱԺ ընտրությունների ժամանակ, ակա Սերժի բեսպրեդելը ևս 5 տարի կգաղջացնի Հայաստանի մթնոլորտը։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից