Աշխարհ

20.02.2017 09:52


Այսօրվանից Դոնբասում պետք է ուժի մեջ մտնի կրակի դադարեցման ռեժիմը

Այսօրվանից Դոնբասում պետք է ուժի մեջ մտնի կրակի դադարեցման ռեժիմը

Շաբաթ օրը «նորմանդյան քառյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) անդամ-երկրների ատգործնախարարների մյունխենյան հանդիպման ժամանակ կայացված որոշման համաձայն՝ այսօրվանից Ուկրաինայի արևելքում պետք է ուժի մեջ մտնի կրակի դադարեցման ռեժիմը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Հանդիպումից հետո Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր՝ «նորմանդյան քառյակը» կկիրառի իր ողջ ազդեցությունը հրադադարի հաստատման համար։

Գերմանացի նախարարը տեղեկացրել էր նաև, որ համաձայնեցվել է նոր հանդիպում՝ «Մինսկ-2» քաղաքական գործընթացի մեկնարկի համար, որը կկայանա Մինսկում մարտի 1-ին։ Բանակցությունների գլխավոր թեման կդառնա գերիների փոխանակումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը