Քաղաքական

20.02.2017 08:36


Այսօր Արցախում սահմանադրական հանրաքվե է

Այսօր Արցախում սահմանադրական հանրաքվե է

Առաջին Սահմանադրությունն ընդունելուց 11 տարի անց Արցախում դրվել է այն փոփոխելու հարցը։ Փետրվարի 20-ին անցկացվող սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի՝ 711-ով ավելի, քան 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հայտնել է, որ հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Հանրապետության ողջ տարածքն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: Կազմավորվել է 280 տեղամասային հանձնաժողով, որոնցից մեկը՝ Երևանում, իսկ մյուսը՝ քրեակատարողական հիմնարկում:

Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն է իրականացնելու 30-ից ավելի երկրներից ժամանած 104 միջազգային և 103 տեղական դիտորդներներ, ԶԼՄ-ների 80-ից ավելի ներկայացուցիչներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը