Հարցազրույց

19.02.2017 16:57


Արմեն Մարտիրոսյան․ «Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով»

Արմեն Մարտիրոսյան․ «Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով»

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» հարցազրույցների շարքը։ Այս շաբաթ քաղաքական ամենաակտուալ թեմաների շուրջ զրուցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Ինչու՞ կուսակցությունը միանյակ չմասնակցեց ընտրություններին: Ռեսուրսների բացակայությունն էր, թե՞ այլ պատճառներ կային:

-Պետք է նայել, թե ինչ նպատակով ենք մասնակցում, քանի որ դրանից է կախված մասնակցության ձևաչափը: Եթե նպատակն այն է, որ խորհրդարանում «Ժառանգությունը» տեղ ունենա, բնականաբար այդ դեպքում պետք է միայնակ մասնակցեինք: Բայց մեր նպատակն ի սկզբանե դա չի եղել, այլ եղել է ցանկություն ստեղծել մի այնպիսի միավորում, որը կարող է բերել ոչ միայն իշխանափոխության, այլև արմատական բարեփոխումների: Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով, քանի որ սպառնալիքները (ոչ թե մարտահրավերները, այլ սպառնալիքները), որոնք ծառացած են Հայաստանի առջև, շտապ լուծման կարիք ունեն: Ե՛վ տնտեսության, և՛ անվտանգության, և՛ դեմոգրաֆիկ վիճակներն այլևս սպառնալիքներ են Հայաստանի համար: Անցած տարի, առանց այն էլ ռեսուրսազրկված, մարդաթափ Հայաստանից պաշտոնական տվյալներով մոտ 48 հազար մարդ է արտագաղթել: Սա իսկապես արդեն խնդիր է:

-Ինչու՞ հենց Օհանյան–Օսկանյան դաշինիքի հետ որոշեցիք համագործակցել: Ծառուկյան դաշինքի հետ քննարկումներ եղե՞լ են:

-Ճիշտ ասած, պարոն Ծառուկյանի հետ ես անձամբ հանդիպում ունեցել եմ, բայց որ ասեմ դա դաշինքային մոտեցումների քննարկում է եղել, այդպես չէ: Բացի այդ, դեռևս նոյեմբեր ամսին, երբ խորհուրդը քննարկում էր համագործակցության հարցը, կարծեք թե ավելի հակվածություն կար երկու միավորումների՝ «Ելք»-ի և «Օհանյան–Օսկանյան» դաշինքի ուղղությամբ: Քննարկումների արդյունքում մեզ համար ցանկալի տարբերակն այն էր, որ այդ ուժերը միասին հանդես գային, սակայն ի տարբերություն Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի, ովքեր ևս միանշանակորեն կողմ էին մեր մոտեցմանը (ում անունը ես տվել եմ այդ քննարկումների արդյունքում, համաձայնել են եղել), մնացած գործընկերները վերապահումներ ունեին և այդ լայն համախմբումը չեղավ: Օսկանյանի և Օհանյանի պարագայում տրամաբանությունն այն եղավ, որ ըստ էության, երեք փորձառու պետական գործիչներ միավորվում են և փորձում երկիրն այս վիճակից դուրս բերել: Եվ որքան էլ շահարկում լինի, որևէ մեկը չի ասում, որ Օսկանյանը և Օհանյանը պրոֆեսիոնալ, պարկեշտ անձիք չեն: Ընդամենը Օսկանյանի քաղաքական հայտարարության շահարկում է իրականացվում, Օհանյանի՝ հրաման կատարելու, այդ տեքստը կարդալն են շահարկում, որը որպես շտաբի պետ, զիվորական, հրամանը քննարկելու իրավունք չուներ: Ուրիշ ոչինչ չկա: Այս դաշինքին միանալու պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր տեսլականը արտացոլված տեսաք այն «Նոր օրակարգ» կոչվող փաստաթղթում, որը հիմք է հանդիսանալու նախընտրական ծրագրի և որտեղ, ըստ էության, «Ժառանգության» իշխանափոխության մանիֆեստի կետերն են արտացոլված:

-Կարծիքներ կան, որ դաշինքի մեջ գտնվող Սեյրան Օհանյանը, լինելով երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցրած գործիչ, չի կարող մի քանի ամսվա ընթացքում դառնալ ընդդիմադիր: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

-Չեմ վիճի, իհարկե ընդդիմադիրի այնպիսի ճանապարհ, ինչպիսին անցել են «Ժառանգությունը», Րաֆֆի Հովհաննիսյանը, Օհանյանը չի անցել: Բայց «Ժառանգությունը» ևս չունի Օհանյանի՝ սպա-ազատամարտիկի, բանակի հիմնադիրներից մեկի անցած հետագիծը: Այսինքն, այնպես չէ, որ նրա անցած հետագիծը պակաս կարևոր է: Իսկապես դասական ռազմական գործչի ճանապարհ է անցել, հիմա մտել է քաղաքականություն, ընդդիմադիր չի եղել: «Ժառանգությունը»-ը որպես ընդդիմադիր, հսկայական ուղի անցած կուսակցություն, նրա կողքին կանգնած է: Այն բացը, որը կարծում եք՝ կա Օհանյանի պարագայում, «Ժառանգությունը» կլրացնի, իսկ այն բացը, որը կարծում եք՝ կա «Ժառանգության» պարագայում, Օհանյանը կլրացնի: Ես խնդիր չեմ էլ դնում, որ մի քանի ամիս առաջ է նա պաշտոնատար անձ եղել, որովհետև Օհանյանի հետ ես շփվել եմ դեռևս իմ՝ պատգամավոր եղած ժամանակ, իհարկե ոչ հրապարակային, որովհետև պաշտպանական ոլորտի հետ էր կապված: Ընդհանրապես, ես սիրում եմ ավելի շատ գործ անել, քան թե փիարվել: Փակ հանդիպումների շրջանակում մենք քննարկումներ ենք ունեցել և դեռևս այն ժամանակվանից ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Օհանյանին: Վերջերս մեկն ինձ հիշեցրեց հետևյալը. այն բուհում, որտեղ ես աշխատում եմ, Օհանյանը եկել էր հանդիպման դասախոսների հետ: Դասախոսներից մեկն ասում է. «Հիշում եմ՝ դու էն ժամանակ ասում էիր, որ եթե Օհանյանը առաջադրվի նախագահի պաշտոնում և եթե «Ժառանգությունից» թեկնածու չլինի, դու իրեն կաջակցես»: Ընդդիմադիր չի եղել Օհանյանը, կդառնա այս ժամանակաշրջանում: Հուսով եմ կարճ ժամանակով նա կկրի ընդդիմադիրի տիտղոսը: Մենք նրան այդ հաճույքը չենք պատճառի, որ նա երկար ժամանակով կրի այդ տիտղոսը, քանի որ ընտրություններից հետո նոր իշխանության մեջ Օհանյանը կլինի, և մենք միասին կշարժվենք առաջ: Ամեն ինչ քաղաքական տրամաբանության շրջանակում է…

Մանրամասները՝ Shabat.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը