Քաղաքական

19.02.2017 16:20


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով՝ ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվելու եմ Լոռու մարզում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով՝ ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվելու եմ Լոռու մարզում

Հարգելի հայրենակիցներ, գալիք խորհրդարանական ընտրություններում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Լոռու մարզում: Այն ինքնանպատակ չէ, սա դաշինքի, նաև իմ թիմի ու համախոհների պահանջն է:
Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք որևէ գայթակղության չեմ գնացել, սկզբունքներիս չեմ դավաճանել նույնիսկ այն դեպքում, երբ դրանց գինը եղել է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելը: Դեմ եմ եղել և այսօր նույնպես դեմ եմ գործող իշխանությունների քաղաքական, տնտեսական ռեժիմին: Դեմ եմ եղել սահմանադրական բարեփոխումներին և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին, որ Սահմանադրությունը մեր երկրի դժբախտությունների ու ձախողումների պատճառը չէ: Բայց նույնիսկ նոր Սահմանադրության պայմաններում նահանջելու իրավունք չունենք, քանի որ նահանջել՝ նշանակում է տեսնել, թե ինչպես է դատարկվում երկիրը, նշանակում է ևս 5 տարի ապրել անորոշության, հուսալքության ու ամենաթողության պայմաններում: Ունենք երկու տարբերակ՝ կամ համակերպվում ենք այս ապրելաձևին, կամ ընտրությամբ փոխում ստեղծված իրավիճակը: Համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը հակված է երկրորդ տարբերակին: Մնում է, որ ժողովուրդն այս անգամ, առանց տարբեր տեսակի ճնշումներին տուրք տալու, ձևավորի իր իշխանությունը:

Վահան Ղույումչյան

Այս խորագրի վերջին նյութերը